Project Weera

Img
Img
Img
Img Img Img Img Img

Ամրապնդեք ձեր ընտանեկան կապերը          -ի միջոցով Heart

Շփվեք ձեր մեծ ընտանիքի անդամների հետ անվտանգ, բովանդակալից միջավայրում և հնարավորինս շատ վայելեք նրանց սերը, հոգատարությունն ու աջակցությունը, որտեղ էլ որ լինեք:

Img Img Img
Img Img Img
Img Img Img
Img Img Img

Մեր առաքելությունը

Սրընթաց կյանքի ռիթմը հաճախ արգելք է հանդիսանում ձեր ընտանիքի անդամների հետ կապ պահպանելուն։ Մենք ցանկանում ենք ստեղծել մի նոր միջավայր, որտեղ ձեր ընտանիքի բոլոր սերունդները կարող են միմյանց հետ անկաշկանդ շփվել և մնալ կապի մեջ, նույնիսկ եթե կյանքի բերումով ձեզնից հեռու են գտնվում։

Ավելին Weera-ի մասին
Smartphone

Վայելեք ընտանեկան մթնոլորտը

Ստեղծեք ավելի ամուր կապեր ձեր հարազատների հետ, փորձեք ավելի լավ հասկանալ նրանց և կիսվեք ձեզ առնչվող կարևոր նյութերով՝ կապված ամենօրյա մարտահրավերների և հատուկ իրադարձությունների հետ։

Իմանալ ավելին Համատեղ միջոցառումների մասին

Ստեղծեք ձեր ընտանեկան պատմությունը

Hավաքեք հետաքրքիր պատմություններ ու ավանդույթներ, հատուկ բաղադրատոմսեր և շատ ավելին ձեր Ընտանեկան հանրագիտարանում։ Թողեք ձեր սերունդներին այնպիսի ժառանգություն, որով կհպարտանաք։

Իմացեք ավելին Ընտանեկան հանրագիտարանի մասին
face
face
face
face

Բացահայտեք ձեր արյունակցական կապերը

Իմացեք, թե ով ով է ձեր ընտանիքում: Հրավիրեք ձեր հարազատներին, ավելացրեք կապեր և դիտեք, թե ինչպես է Weera-ն ստեղծում ձեր հարազատների 3D քարտեզը։

Իմացեք ավելին 3D ընտանեկան քարտեզի մասին
face-3
calendar-back img

Հետևեք ձեր ընտանիքի անդամների կյանքի ռիթմին

Ստեղծեք իրադարձություններ և նշեք կարևոր օրերը Ժամանակացույցում՝ խելացի ընդհանուր օրացույցում, որտեղ նշվում են բոլոր նշանակալից և ոչ այնքան կարևոր դեպքերը։ Հետևեք ձեր ընտանիքի անդամների գործողություններին և միշտ եղեք իրադարձությունների կենտրոնում։

Իմացեք ավելին Ժամանակացույցի մասին
Img
Img

Չաթով շփվեք ձեր ընտանիքի անդամների հետ​

Յուրաքանչյուր սկսած հաղորդակցություն Weera-ի չաթի միջոցով արժեքավոր շփում է ձեր մտերիմների հետ: Ուղարկեք խմբային կամ tête-à-tête հաղորդագրություններ, զանգահարեք ձեր հարազատներից մեկին կամ միանգամից բոլորին։ Կազմակերպեք երեկույթների տեսահաղորդակցվելով կամ փոխանակեք լուսանկարներ։ Շփվեք ձեր նախընտրած եղանակով և բավականություն ստացեք յուրաքանչյուր շփումից։

Իմանալ ավելին Զրույցների մասին

Իմ հարազատների մասին կարող եմ ասել, որ նրանք այնքա՜ն շատ են, որ մենք որոշեցինք կազմակերպել «Ընտանեկան հավաք»՝ կրելով մեր ապուպապերի անունները։👋💖 Հիմա ես միշտ կապ եմ պահպանում այն հարազատների հետ, ովքեր ինձ մոտ են, իսկ նրանց հետ, ովքեր հեռու են ապրում, հեռախոսով ենք շփվում… հարազատների հետ շփումը հիմնականում կախված է այն միջավայրից, որտեղ քեզ ազատ ես զգում շփվելիս 💕

Միրիամ

Այն, ինչ ես սովորեցի խաղալով իմ կրտսեր եղբոր հետ և երբեմն նայելով նրան (մեր մեջ տարբերությունը վեց տարի է), օգտակար եղան ոչ միայն ինձ ու նրա, այլև հետագայում իմ դստեր համար. իմ եղբոր դաստիարակությանը մասնակցելով՝ ես սովորեցի երեխայի խնամքի շատ կանոններ, և մենք մինչև հիմա մտերիմ ենք։​ Իհարկե ծնողներս նույնպես կարևոր տեղ են զբաղեցնում իմ կյանքում։ Մայրիկս, ումից սովորել եմ, թե ինչպես պետք է վարել տնային տնտեսությունը, հագնվել, սիրել երաժշտությունը, գեղեցիկ խոսել և ինչպիսին պետք է լինի կինը։ Հայրիկս, ով սովորեցրել է ինձ այն ամենը, ինչ ցանկանում էի իմանալ՝ մաթեմատիկայից սկսած (դպրոցում իմ ամենասիրած առարկան) մինչև ընթերցանությունը և շարադրություն գրելը, ինչպես նաև խմբային արդյունավետ աշխատանք կատարել։ Ես հրաշալի մանկություն եմ ունեցել, որը լավ հիմք է ծառայել իմ հետագա հասուն կյանքի համար։

Դավիդա

Նրանք բոլորն էլ այնքան լավ մարդիկ են և նրանց հետ շատ հաճելի է։ Ցավոք, հանգամանքների բերումով մենք չենք կարող իրար հաճախ տեսնել։ Հետևաբար, այն քիչ անգամները, երբ մենք բոլորս իրար գլխի ենք հավաքվում, մեզ համար յուրահատուկ տոն է։

Վինդի

Զանգահարեք ընթրիքից հետո։ Ասեք․ «Ողջու՛յն, մորաքույր Մերի/հորեղբայր Բոբ/և այլն»: «Ես եմ (ձեր անունն ավելացրեք այստեղ)։ Մի քանի օր է՝ մտածում եմ քո մասին, մտածում եմ՝ ո՞նց ես»։ «Պատմի՛ր՝ ո՞նց են գործերդ»։ «Հիմա քեզ հարմա՞ր է խոսել»։ Զրույցը սկսվում է։ Ձեզ հետ կապված ոչ մի բացասական ինֆորմացիա մի՛ փոխանցեք։ Միայն դրականը, այն էլ մի փոքր դադարից հետո։ Աշխատեք 10 րոպեից ավելի չխոսել։ Զրուցակցի ձայնից կարող եք հասկանալ՝ նա արդեն ձանձրացե՞լ է ձեզ հետ խոսելուց, թե՞ ոչ։ Ավարտեք խոսակցությունը հետևյալ խոսքերով․ «Շատ հաճելի էր քեզ հետ զրուցել»։ «Կապի մեջ կլինենք»։

Սառա

Մեր ընտանիքում 13 մեծ կար՝ մայրս և նրա եղբայրներն ու քույրերը։ Երբ փոքր էի, մենք ամառներն անցկացնում էինք միմյանց այցելելով՝ մեր բնակության տարբեր նահանգներում, որոնք գտնվում էին Արևմտյան ափում/Արևելյան ափում և Միջին Արևմուտքում։ Տարիների ընթացքում մենք հավաքվել ենք տարբեր առիթներով՝ հուղարկավորությունների, ընտանեկան հավաքների ժամանակ, կամ պարզապես երբ միասին պատրաստվում էինք թռչել ինչ-որ տեղ կամ մեքենա վարել հանգստյան օրերին։​ Տարիներն անցնում են, բայց մենք շարունակում ենք պահպանել մեր ընտանեկան ավանդույթները։ Հիմա արդեն ես ու իմ զարմիկն ենք մեր ընտանիքի մեծերը։ Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի մեր երեխաներն ու նրանց երեխաները պահպանեն իրենց հարազատների հետ կապը և ընտանեկան ավանդույթները։

Ջիմ

Երբ փոքր էի, մենք միշտ ընտանեկան հավաքույթների էինք մասնակցում իմ հորեղբայրներից մեկի տանը։ Ես միշտ անհամբեր սպասում էի այդ հավաքույթներին՝ խաղերի, նվերների, ծիծաղի և այլ զվարճանքների համար։ Ես միշտ երազում էի, որ երբ ունենամ իմ սեփական տունը, ես նույնպես կկազմակերպեմ այդպիսի հրաշալի ընտանեկան հավաքույթներ։ Բայց ցավոք, մենք բոլորս իրարից բաժանվեցինք, էլ չեմ ասում, որ մեր ընտանիքի մեծ մասը մեկնել է ուրիշ նահանգ։ Այնպես որ, ես շատ ուրախ կլինեմ, եթե նորից միասին հավաքվենք։

Մարիո

Երբ տեսնում եմ երեխաներ, երբ տեսնում եմ ճաշակով հագնված կին, ով նման է իմ տատիկին, երբ տեսնում եմ խաղալիք արջուկ, երբ հիշում եմ 60-ական կամ 70-ական թվականները, երբ աղոթում եմ, երբ երգում եմ, երբ պարում եմ, այդ ժամանակ ես ամենաշատն եմ մտածում իմ ընտանիքի մասին։

Կարեն

Միացե՛ք Weera-ին

Ձեր ընտանիքի ողջ սերն ու աջակցությունը ձեր ձեռքերում է։ Գրանցվե՛ք հիմա և ստացե՛ք 7 օր անվճար։

Գաղտնիության կողպեք

Մենք օգտագործում ենք թխուկներ և նմանատիպ այլ տեխնոլոգիաներ` ձեր տեսած բովանդակությունը անձնավորելու, ձեզ համապատասխան գովազդ ցուցադրելու և մեզ բարելավելու գործունակությունը: Սեղմելով «Լավ» կոճակը՝ դուք համաձայնում եք մեր Գաղտնիության քաղաքականությանը: