ՀՏՀ

Img
Img
  • Ի տարբերություն սոցիալական ցանցերի, օրինակ՝ Facebook-ի կամ Instagram-ի, Weera-ում դուք շփվում եք միայն ձեր ընտանիքի անդամների հետ: Բացի այդ, Weera-ն կառուցվածքային և պատկերային տեսքով ներկայացնում է ձեր և ձեր հարազատների հրապարակած բոլոր տեղեկությունները, պատմությունները և մեդիա բովանդակությունը, ինչպես նաև հեշտացնում է դրանց կառավարումը: Մյուսներից մենք տարբերվում ենք նրանով, որ օգնում ենք ավելի ամուր կապեր հաստատել ընտանիքի անդամների միջև․ դրա համար մենք հարցեր ենք մշակել, որոնք մարդիկ այլ պայմաններում չէին տա կամ որոնց չէին պատասխանի։

  • Ոչ։ Weera-ն չի զբաղվում մարքեթինգային մանիպուլյացիաներով և տեղեկություններ չի վաճառում: Մեր գլխավոր նպատակն է օգնել ձեզ կենտրոնանալ ձեր Ընտանիքի ընդլայնման և ձեր մտերիմների հետ առողջ հարաբերությունների ստեղծման վրա։ Սա անձնական աշխարհ է՝ ստեղծված հենց ձեզ և ձեր հարազատների համար։

  • Ընտանիք ասելով՝ մենք նկատի ունենք ձեր մոտ շրջապատից շատ ավելի կարևոր մի օղակ։ Նույնիսկ շատ ավելի կարևոր, քան մեծ շրջապատը։ Մենք նկատի ունենք այն զորեղ միությունը, որը չի ճանաչում տարածություն և ժամանակ, և միավորում է մարդկանց ոչ միայն արյունակցական կամ ամուսնական կապերով, միմյանց հետ կենդանի ու հաճելի շփումներով, այլ նաև ընդհանուր պատմությամբ, ավանդույթներով, արկածներով, հիշողություններով և այլն։ Մենք անպայման ուզում ենք մեր ներդրումն ունենալ այս գործում։

  • Ոչ, պարտադիր չէ։ Դուք եք որոշում, թե ինչ տեղեկություններով կիսվել, և ով կարող է այն դիտել: Սակայն, որքան շատ տեղեկություններ տրամադրեք, այնքան ավելի շատ բան կիմանան ձեր հարազատները ձեր մասին։

  • Weera-ին հասանելի դարձրեք ձեր կոնտակտները՝ հրավերներ ուղարկելու համար։ Կամ կարող եք ձեռքով ավելացնել ձեր հարազատներին: Մեզ համար միևնույն է: Վստահ եղեք, որ Weera-ն չի օգտագործի ձեր կոնտակտները։ Դրանք ձեզ են հարկավոր։

  • Weera-ում պարտադիր չէ մարդկանց հրավիրել՝ ձեր ընտանեկան ցանցը ստեղծելու համար: Դուք կարող եք ավելացնել ձեր հարազատների մասին նյութեր, որոնք կարտացոլվեն ձեր Ընտանիքի կառուցվածքում և 3D քարտեզի վրա։ Բայց եթե իրական անձը չընդունի հրավերը, մուտքագրված նյութը կվերագրվի ոչ ակտիվ հաշվին։

  • Դա դուք չեք ստեղծում, այլ Weera-ն։ Ձեզ անհրաժեշտ է միայն ավելացնել մարդկանց և նշել, թե ինչ ազգակցական կապ ունեն նրանք ձեզ հետ, և քարտեզն ավտոմատ կերպով կստեղծվի:

  • Խուճապի մի՛ մատնվեք :-)։ Նախ պետք է ընտրեք այդ անձին ամենամոտ ազգականին: Մորաքրոջ/հորաքրոջ դեպքում դա ձեր մայրն է կամ հայրը։ Այնուհետև ընտրեք ձեր ծնողներից մեկի ազգակցական կապը նրա հետ: Դա քույրն է։ Եվ այսպես, այժմ դուք մորաքույր/հորաքույր ունեք Weera-ում։

  • Weera-ի Ժամանակացույցն այն վայրն է, որտեղ հավաքվում են ընտանիքի բոլոր կարևոր ամսաթվերը՝ միջոցառումները, տարեդարձերը, ծննդյան օրերը և այլն։ Շատ դեպքերում անհրաժեշտ չէ, որպեսզի անցնեք այնտեղ՝ դրանք լրացնելու համար։ Երբ ավելացնում եք ձեր հարազատներին և նշում եք բոլոր կարևոր ամսաթվերը, որոնք կապված են նրանց հետ, դրանք ավտոմատ կերպով պահպանվում են Ժամանակացույցում։

  • Ոչ, պարտադիր չէ։ Միայն այն ժամանակ, երբ որոշեք շարունակել օգտվել հարթակից, ձեզնից կպահանջվի տրամադրել ձեր վճարային տվյալները։

  • Ձեզ հարկավոր չէ խմբային բաժանորդագրություն՝ մարդկանց ձեր ընտանիք հրավիրելու համար։ Նախ, ձեր հարազատները կարող են ինքնուրույն բաժանորդագրվել Weera-ին, ինչպես դուք եք արել։ Երկրորդ, եթե չեք ուզում, որ նրանք վճարումների հետ կապված որևէ դժվարություն ունենան, կարող եք նրանց նվեր բաժանորդագրություններ ուղարկել՝ ձեր Ընտանիքին միանալու հրավերների հետ միասին։ Կա նվերների երկու պլան, որոնք կարող եք գնել ձեր հարազատների համար՝ անհատական և 8 հոգանոց խմբի համար։ Դուք կարող եք ընտրել նաև ժամկետը՝ 1 ամիս, 3 ամիս կամ 1 տարի:

  • Ոչ, բոլորովին դժվար չի լինի։ Եթե դուք Apple-ի օգտատեր եք, անցեք AppStore, հպեք ձեր պրոֆիլին, ընտրեք «Բաժանորդագրություններ» և չեղարկեք բաժանորդագրությունը։ Եթե Android-ի օգտատեր եք, անցեք Google Store, հպեք ձեր պրոֆիլին, ընտրեք «Վճարումներ և բաժանորդագրություններ» և չեղարկեք բաժանորդագրությունը։ Իզուր հավելվածում մի՛ փնտրեք «Չեղարկել բաժանորդագրությունը» կոճակը։ Այդպիսի կոճակ գոյություն չունի։

  • Մենք՝ Weera-ի ստեղծողներս, շատ լավ հասկանում ենք, որ ընտանիքը չափազանց անձնական տարածք է։ Մենք շատ լուրջ ենք վերաբերվում դրա անվտանգության հետ կապված բոլոր հարցերին և ձեռնարկում ենք բոլոր միջոցները՝ պաշտպանելու այն տեղեկությունները, որոնք դուք որոշել եք հրապարակել Weera-ում: Մենք ընտրում ենք այնպիսի գործընկերների, որոնց թվում են Amazon-ը և Cloudflare-ը, որոնց լուծումներն այս առումով երաշխավորում են հուսալի և բարձր արդյունավետություն:
    Մենք նաև պաշտպանության լրացուցիչ մակարդակ ենք ապահովում: Ամբողջ թրաֆիկը, որն իրականանում է մեր հարթակում, հավաստագրված է պաշտպանված սոկետների մակարդակով (SSL): Բացի այդ, մենք օգտագործում ենք բազմաշերտ կոդավորման տեխնոլոգիան՝ ձեր տվյալները պահպանելու համար, և մեր բոլոր արձանագրությունները ամբողջովին համապատասխանում են Ընդհանուր տվյալների պաշտպանության կանոնակարգի (GDPR) և Կալիֆոռնիայի Սպառողների գաղտնիության մասին օրենքի (CCPA) պահանջներին։

Գաղտնիության կողպեք

Մենք օգտագործում ենք թխուկներ և նմանատիպ այլ տեխնոլոգիաներ` ձեր տեսած բովանդակությունը անձնավորելու, ձեզ համապատասխան գովազդ ցուցադրելու և մեզ բարելավելու գործունակությունը: Սեղմելով «Լավ» կոճակը՝ դուք համաձայնում եք մեր Գաղտնիության քաղաքականությանը: